Գիտություն

Գիտական գործունեություն

Երևանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը ժամանակակից գիտակրթական կենտրոն է, որը գիտության և բիզնեսի արդյունավետ համագործակցության հիման վրա իրականացնում է գիտահետազոտական և կրթական գործունեություն։

Մասնաճյուղի ամբիոններն իրականացնում են հետազոտություններ համալսարանի համար առաջնահերթ գիտական ուղղություններով՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները և սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները։

Գիտահետազոտական գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է՝ համաձայն.

  • մայր բուհի կողմից սահմանված ռազմավարական խնդիրների,
  • գիտահետազոտական աշխատանքների (ԳՀԱ) և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների (ՈՒԳՀԱ) տարեկան ծրագրերի։

Գիտահետազոտական գործունեությունը ներառում է

  • գիտամեթոդական և գիտագործնական սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում և անցկացում,
  • դասախոսների և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
  • ուսանողների մասնակցություն օլիմպիադաների, մրցույթների, ցուցահանդեսների և գիտաժողովների,
  • մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների պատրաստում և հրատարակում,
  • նախաձեռնողական գիտական նախագծերի իրականացում՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական ձևաչափերով,
  • «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ. որոնումներ, հեռանկարներ, զարգացում» գիտական հոդվածների ժողովածուի պատրաստում և հրատարակում, որը ներառված է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) և Ռուսաստանի գիտական մեջբերման ինդեքսի (ՌԳՄԻ, РИНЦ) ցանկերում։