Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը, հանդիսանալով կրթական, մեթոդաբանական, գիտաարդյունաբերական և մշակութային կենտրոն, ապահովում է բարձրորակ կրթություն բոլոր ցանկացողների համար՝ անկախ բնակության վայրից։
Մենք ապահովում ենք մեր ուսանողների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական և մասնագիտական ոլորտներում՝ տեղեկատվական հասարակության պայմաններում։ Միաժամանակ իրականացնում ենք համատեղ նորարարական նախագծեր և կրթության ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև։
Մեր միջազգային մակարդակի կրթական ծառայությունները հիմնված են գիտելիքների կառավարման համակարգերի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի պետական կրթական չափանիշների ու միջազգային ստանդարտների վրա։
Ներկայումս մասնաճյուղը իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը․
Բարձրագույն կրթություն՝ բակալավրիատի ծրագրեր․
• Տնտեսագիտություն
• Կառավարում
• Կիրառական ինֆորմատիկա
Բարձրագույն կրթություն՝ մագիստրատուրայի ծրագրեր․
• Կիրառական ինֆորմատիկա (մասնագիտացում՝ Տեղեկատվական բիզնես-անալիտիկա և արհեստական բանականություն):
Միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի վկայականի (ատեստատի) հիման վրա․
• Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում
• Բանկային գործ
• Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում
• Ծրագրային ապահովման մշակում և կառավարում
Մասնաճյուղում գործում են հետևյալ գիտահետազոտական կենտրոնները․
• Ռուս-հայկական ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն՝ հիմնադրված Երևանում գործող «Ռուսական տուն»՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ
• Ռուս-հայկական գործարար խորհրդատվության կենտրոն
• CISCO ակադեմիա՝ հիմնադրված Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ
• Վիրտուալ իրականության լաբորատորիա
• Ինժեներական լաբորատորիա
Մասնաճյուղային ցանց