Հոգաբարձուների խորհուրդ

Մասնաճյուղի հոգաբարձուների խորհուրդը ստեղծվել է վարչակազմի նախաձեռնությամբ և Մասնաճյուղի խորհրդի որոշման հիման վրա՝ նպատակ ունենալով ընդլայնել սոցիալական գործընկերությունը և զարգացնել մասնագիտական կրթության համակարգում հասարակական-քաղաքացիական կառավարման ձևերը։

Խորհրդի գործունեությունն ուղղված է Մասնաճյուղին աջակցություն ցուցաբերելուն՝ կանոնադրական խնդիրների իրականացման, ուսուցման և ուսանողների դաստիարակության գործընթացների կազմակերպման, կրթական ծառայությունների ներքին և միջազգային շուկաներում Մասնաճյուղի մրցունակության ապահովման, ուսումնական-մեթոդական համալիրի նյութատեխնիկական բազայի բարելավման, Մասնաճյուղի գործունեության ֆինանսական աջակցության, նորարարական գործընթացների զարգացման, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների, հաստատությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ առավել արդյունավետ համագործակցության ապահովման ուղղություններով։

Հոգաբարձուների խորհրդի հիմնական խնդիրներն են՝

  • աջակցել բարեգործական գործունեության իրականացմանը։
  • աջակցել շարունակական կրթության համակարգի զարգացմանը, ուսանողների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, նրանց գործնական և մասնագիտական որակների ձևավորմանն ու կայացմանը,
  • աջակցել կրթական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հեռանկարային ուղղությունների որոշմանը,
  • աջակցել կրթական ծրագրերի բովանդակության արդիականացմանը՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների և գործարար համայնքի պահանջները,
  • աջակցել Մասնաճյուղի գիտահետազոտական և նորարարական գործունեությանը,
  • աջակցել շրջանավարտների պատրաստման որակի բարձրացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի ֆինանսավորմանն ու իրականացմանը,
  • աջակցել արտաբյուջետային միջոցների ներգրավմանը՝ Մասնաճյուղի գործունեության ապահովման և զարգացման նպատակով,
  • աջակցել ուսումնական նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, Մասնաճյուղի սոցիալ-կենցաղային նշանակության օբյեկտների կառուցմանը, ժամանակակից պահանջներին և չափանիշներին համապատասխան սարքավորումների, նյութերի, համակարգչային և կազմակերպչական տեխնիկայի ձեռքբերմանը,
  • աջակցել ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը և Մասնաճյուղի շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
  • աջակցել պետական, հասարակական և գործարար կառույցների հետ համագործակցության զարգացմանը,
  • աջակցել միջազգային կրթական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը,
  • գնահատել Մասնաճյուղի գործունեությունը՝ կրթության, գիտական և նորարարական գործունեության ոլորտներում իրականացվող քաղաքականության արդյունավետության տեսանկյունից,
  • աջակցել Մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական պաշտպանությանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ բարերար Վարդանյան Արման

Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ բարերար, հասարակական գործիչ, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Թովմասյան Արտակ