ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ – 2026
Դուք պատրաստվում եք ընտրել ձեր ապագա մասնագիտությունն ու համալսարանը, որտեղ ձեռք կբերեք անհրաժեշտ գիտելիքներ և վստահորեն կսկսեք ձեր մասնագիտական ուղին։
Եվ ահա ձեր առջև բացվում են ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող Ռուսաստանի առաջատար տնտեսագիտական բուհերից մեկի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դռները։
Ընդունվե՛ք Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ։
Մենք ընդգրկված ենք Times Higher Education բրիտանական ամսագրի University Impact Rankings վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում։
Մեր կրթական ծրագրերն ունեն միջազգային հավատարմագրում։
Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում կրթության բարձր որակը հաջող մասնագիտական գործունեության, կայուն զբաղվածության և արագ կարիերային առաջընթացի կարևոր գրավականն է։
Սկսե՛ք ձեր հաջողության ճանապարհը մեզ հետ, և համալսարանի հեղինակությունը կդառնա ձեր անձնական ու մասնագիտական հեղինակության կարևոր մասը։
Երբե՛ք մի հրաժարվեք ձեր երազանքներից։
Ո՛չ սահմանները, ո՛չ հեռավորությունը խոչընդոտ չեն․ դուք կարող եք ձեր փաստաթղթերը ներկայացնել առցանց։
Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը ձեր ապագա ալմա մատերն է։
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Թամարա Ռազմիկի Վարդանյան
E-mail: Vardanyan.TR@rea.ru