Լրացուցիչ կրթություն

Լրացուցիչ մասնագիտական կրթություն

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն իրականացնում է լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրեր, որոնք ուղղված են մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու որակավորման բարձրացմանը։

Ուսուցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով․

  • որակավորման բարձրացման ծրագրեր (ուսումնական ժամաքանակը՝ 16 ժամից),
  • մասնագիտական վերապատրաստման ծրագրեր (ուսումնական ժամաքանակը՝ 250 ժամից

Ունկնդիրների կատեգորիաներ

Լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերին կարող են մասնակցել՝

  • միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
  • միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն կրթություն ստացող անձինք։

Ուսուցման նպատակները

Որակավորման բարձրացման ծրագրերը նպատակ ունեն կատարելագործել և ձևավորել նոր մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև բարձրացնել մասնագետի մասնագիտական մակարդակը՝ առկա որակավորման շրջանակներում։

Մասնագիտական վերապատրաստման ծրագրերը նպատակ ունեն ձևավորել այնպիսի մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են նոր տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում (լրացվում է մասնաճյուղում),
  • անձնագրի պատճեն,
  • ՍՆԻԼՍ-ի (ՌԴ անհատական ապահովագրական համար) պատճեն,
  • կրթության մասին փաստաթղթի պատճեն (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ),
  • կրթության մասին փաստաթղթին կից հավելվածի պատճեն,
  • ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխությունը հաստատող փաստաթղթի պատճեն (անհրաժեշտության դեպքում),
  • 3×4 սմ չափի մեկ լուսանկար։

Ուսուցումը հաջողությամբ ավարտելուց և որակավորման բարձրացման ծրագիրը յուրացնելուց հետո ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի որակավորման բարձրացման վկայական։

Մասնագիտական վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի մասնագիտական վերապատրաստման դիպլոմ, որը հավաստում է նոր տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագիրը միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն կրթություն ստանալու հետ զուգահեռ յուրացնելու դեպքում որակավորման բարձրացման վկայականը և (կամ) մասնագիտական վերապատրաստման դիպլոմը տրամադրվում են համապատասխան կրթության և որակավորման մասին փաստաթղթի հետ միաժամանակ՝ համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 29-ի №273-ՖԶ դաշնային օրենքի 76-րդ հոդվածի 16-րդ մասի։

Որակավորման բարձրացման ծրագրերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի որակավորման բարձրացման վկայական։

Մասնագիտական վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի մասնագիտական վերապատրաստման դիպլոմ՝ նոր տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքի համար։