Հիմնական տեղեկություններ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը, հանդիսանալով կրթական, ուսումնամեթոդական, գիտաարտադրական և մշակութային կենտրոն, զարգացնում և տրամադրում է որակյալ կրթություն բոլոր ցանկացողներին՝ անկախ նրանց բնակության վայրից՝ նպաստելով տեղեկատվական հասարակության պայմաններում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցությանը հասարակական և մասնագիտական ոլորտներում։

Մասնաճյուղն իրականացնում է համատեղ նորարարական նախագծեր և զարգացնում է կրթության ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև։

Միջազգային չափանիշներին համապատասխանող մեր կրթական ծառայությունները հիմնված են գիտելիքների կառավարման համակարգի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, Հայաստանի և Ռուսաստանի պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև միջազգային ստանդարտների վրա։

Ներկայումս մասնաճյուղն իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը՝

Միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հիմքով

  • Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում
  • Բանկային գործ
  • Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում

Բարձրագույն կրթություն՝ բակալավրիատի ուղղություններով

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում (Մենեջմենթ)
  • Կիրառական ինֆորմատիկա

Բարձրագույն կրթություն՝ մագիստրատուրայի ուղղությամբ

  • Կիրառական ինֆորմատիկա (մասնագիտացում՝ «Բիզնես վերլուծություն և արհեստական բանականություն»)

 

Մասնաճյուղում գործում են հետևյալ գիտահետազոտական կենտրոնները՝

  • Ռուս-հայկական ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն – հիմնադրվել է Երևանի ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ) հետ համատեղ։
  • Ռուս-հայկական բիզնես խորհրդատվության կենտրոն
  • CISCO ակադեմիա – հիմնադրվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ։
  • Վիրտուալ իրականության լաբորատորիա։

  Ամբողջական անվանում Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության «Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն)
Կարճ անվանում Գ․Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ-ի Երևանյան մասնաճյուղ
Ստեղծման ամսաթիվ 13.06.2002 թ.
Հասցե   0038, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արզումանյան փող., 5
Աշխատանքային ժամեր   երկուշաբթի – շաբաթ, 9:00–18:00
Կոնտակտային համարներ +374 99 380 345
Էլեկտրոնային հասցե erevan@rea.ru