Քոլեջ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն իրականացնում է միջին մասնագիտական կրթության ծրագրեր, որոնք ուղղված են տնտեսագիտության, ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում պահանջված որակավորված մասնագետների պատրաստմանը։

Ուսուցումն իրականացվում է ժամանակակից կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ապահովում են մասնագիտական, հաղորդակցական և թվային կարողությունների ձևավորումը։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում են մասնաճյուղի կրթական, գիտական, մշակութային և հասարակական կյանքին՝ ստանալով ոչ միայն որակյալ մասնագիտական պատրաստվածություն, այլև համակողմանի զարգացման հնարավորություններ։

Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության պետական նմուշի դիպլոմ։ Ստացած կրթությունը հնարավորություն է տալիս շարունակել ուսումը բարձրագույն կրթության ծրագրերով՝ Ե.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում։

Միջին մասնագիտական կրթության մասնագիտություններ

  • Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում — ուսման տևողությունը՝ 2 տարի 10 ամիս,
  • Բանկային գործ — ուսման տևողությունը՝ 2 տարի 10 ամիս,
  • Ծրագրային ապահովման մշակում և կառավարում — ուսման տևողությունը՝ 3 տարի 10 ամիս։

Ուսուցման ձև` առկա

Ուսուցման ավարտից հետո քոլեջի շրջանավարտները ստանում են՝

  • Միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ
  • Աշխատավորի մասնագիտության կամ ծառայողի պաշտոնի վերաբերյալ վկայական