Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քնի մետաֆիզիկան» խորագրով ինտերակտիվ դասախոսություն՝ պատմաբան և մշակութաբան Աննա Էսպարսայի և ժամանակակից ռուս բանաստեղծ Պավել Պոնոմարյովի մասնակցությամբ։
Անդրադարձ կատարվեց քնի և երազների երևույթին համաշխարհային մշակույթում՝ առասպելներից ու հեքիաթներից մինչև գրականություն և կինո։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են երազներն ազդել ստեղծագործական գործընթացի և գրական ստեղծագործությունների վրա։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան բազմաշերտ են քունն ու երազները և որքան կարևոր տեղ են դրանք զբաղեցնում ստեղծագործության մեջ։
Հիշեցնենք, որ Աննա Էսպարսան և Պավել Պոնոմարյովը Հայաստան են այցելել Yerevan Book Fest միջազգային գրքի փառատոնի շրջանակում։


