12.10.2026

Հաղթանակ և երկու մրցանակային տեղ՝ Ֆինանսական անվտանգության միջազգային օլիմպիադայում

Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները Հայաստանը ներկայացրին Կրասնոյարսկում անցկացված Ֆինանսական անվտանգության VI միջազգային օլիմպիադայում և վերադարձան հաղթանակով ու երկու մրցանակային տեղով։ Այս տարի եզրափակչին մասնակցում էին 46 երկրների 700 լավագույն դպրոցականներ և ուսանողներ։

«Տնտեսագիտություն» ուղղության III կուրսի ուսանող Էլմիրա Ասատրյանն արժանացավ հաղթողի դիպլոմի։ Մրցանակային տեղեր զբաղեցրին «Տնտեսագիտության» III կուրսի ուսանող Էռնեստ Մանուչարյանը և «Կիրառական ինֆորմատիկայի» II կուրսի ուսանող Գրիգոր Գրիգորյանը։

Երևանի մասնաճյուղի պատվիրակությունը ղեկավարում էին Տնտեսագիտական գիտությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Բելլա Գաբրիելյանը և ամբիոնի դոցենտ Էլբիս Պեպլոզյանը։

Բելլա Գաբրիելյանի խոսքով՝ նման միջազգային հարթակները ուսանողների համար մասնագիտական աճի, փորձի փոխանակման և նոր կապեր ստեղծելու կարևոր հնարավորություն են։ «Մեր ուսանողների գիտելիքները, զարգանալու ձգտումն ու համալսարանը միջազգային հարթակում արժանապատվորեն ներկայացնելու պատրաստակամությունը մեր ամենամեծ հպարտությունն են», – ընդգծեց նա։